«Երեխեքս կողքիս քնած էին, հիմա չկան». Ռայնիսի 3 հասցեի բնակչուհին օգնություն էր խնդրում. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երեխեքս կողքիս քնած էին, հիմա չկան». Ռայնիսի 3 հասցեի բնակչուհին օգնություն էր խնդրում. aravot.am

Այսօր առավոտյան ժամը 7-ին, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, 12 տուժող կա, առայժմ երկու հոգու են փլատակների տակից հանել, տեղափոխել հիվանդանոց :

Դեպքի վայրում են քաղաքապետ Հայկ Մարությանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Մինչ այդ, առավոտ վաղ դեպքի վայր էին այցելել նաեւ վարչապետն ու ԱԻ նախարարը:

Քաղաքապետը Aravot.am- ին ասաց, որ նախնական տեղեկություններով շենքի երկրորդ հարկի բնակարանից է գազի արտահոսք եղել, ինչի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել, ըստ նրա՝ այս պահին չի կարող ասել՝ քանի տուժող կա:

Հայկ Մարությանի խոսքով, փլատակներից հանված երկու բնակչից բացի դեպքի վայրում փրկարարները փլատակների տակ մնացած մարդուց ազդանշան են լսել, շարունակվում են որոնողական աշխատանքները:

Նա նաև ասաց, որ բնակիչներին պատրաստվում են տարհանել, ինչից հետո կհաշվարկեն վնասի չափը, նա դժվարացավ ասել՝ արդյո՞ք շենքը վթարային է:

Շենքի բնակիչներից Վլադիմիր Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վաղ առավոտյան սարսափ են ապրել, շենքի առաջին հարկի բնակիչներից մեկը աղեկտուր օգնություն էր կանչում. «Կինը խնդրում էր ճաղավանդակները կոտրել իրենց ազատել, ասում էր՝ երեխեքս կողքիս քնած էին, հիմա չկան»:

aravot.am