Հայաստանի վարչապետի կողմից «կիրթ» բնութագրված հարևան երկրի բռնապետիկի քարոզչամեքենան շարունակում է ոտնահարել և արհամարհել գերիներին վերաբերող բոլոր նորմերը… Բաքվում շարունակում են շոուներ սարքել մի քանի օր առաջ գերեվարված Գուրգեն Ալավերդյանի շուրջ… 5 հոդվածով քրեական գործեր հարուցելուց հետո Ադրբեջանի անվտանգության ծառայությունն այսօր մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Գուրգենը պարտադրված մի տեքստ է կարդում… Ազերի անգրագետ և տհաս չեկիստների այս տկարամտությանը կարող են միայն հիմարները հավատալ… Ամեն դեպքում, այն, ինչ պարտադրում են Գուրգենին, նա պետք է անպայման կատարի, քանի որ ամենակարևորը նրա կյանքը փրկելն է…
Հուլիսին Տավուշի սահմանին տեղի ունեցածն իր ԱԽՔ քարտուղարի միջոցով սեփականաշնորհող, բայց իրականում իրադարձություններից անտեղյակ Նիկոլը, որին սպասարկող լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում և տգետ մասսային համոզում, որ Նիկոլի որդին «հագցրել է Ալիևներին», լավ կլինի զբաղվի մեր սպայի հարցերով, ով հայտնվել է «կիրթ», բայց իրականում վայրենի և բարբարոս Իլհամ բաբայի մոտ…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից