Ադրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան և Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել:

Նույնիսկ անիմաստ եմ համարում խոսելու ադրբեջանական քարոզչության չստացված հնարքների և դրա որակի մասին, որովետև հրապարակված տեսանյութը և քարոզչական, և որակական, և իմաստային և միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դեմ է աշխատելու:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս և Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների մասով մեծ աշխատանք ունի, իսկ ժնևյան կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ մինչև այժմ միջազգային կազմակերպության կոշտ հակազդեցությանը չեն արժանացել, ինչի արդյունքում Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհելով միջազգային իրավունքի բազմաթիվ դրույթներ, շարունակում են հին գործելաոճը:

«Հենակետ» վերլուծական կենտրոնը այս թեմայի կարևորությունն առանձնահատկությունը հաշվի առնելով, իր պաշտոնական էջում հրապարակել է թեմայի հետ կապված որոշ առանձահատկություններ, մասնավորապես, ռազմագերին իրավունքների, ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի հետ կապված հարցեր, որոնք սահմանված են Ժնևյան կոնվենցիայի դրույթներով:

«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան (III Կոնվենցիա) ընդունվել է 1949թ. օգոստոսի 12-ին և ուժի մեջ մտել 1950թ. հոկտեմբերի 21-ին:

• Հայաստանը 1993թ. վավերացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, ինչպես նաև դրանց կից Արձանագրություն 1-ը և 2-ը, իսկ 2011թ.-ին վավերացրել է Արձանագրություն 3-ը:

• Ադրբեջանը 1993թ. վավարացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, սակայն մինչ այժմ չի վավերացրել դրանց կից 3 արձանագրությունները:

• Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնևի կոնվենցիաներին և դրա լրացուցիչ արձանագրություններին դեռևս 1993 թ.-ի հունվարի 26-ին:

Թեմայի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ Հենակետ վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում, հղումը՝ մեկնաբանություններում:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր