
Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
Նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:
Առողջություն ու խաղաղություն երեխաներին», – գրել է նա: