Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 3-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ծառահատման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ալիմենտ չվճարելու, սեռական հարաբերության հարկադրելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: