«Ինքը «նոր» Հայաստանում ստեղծել է կոռուպցիոն «նոր» համակարգ». Բագրատ Եսայան
Advertisement 1000 x 90

«Ինքը «նոր» Հայաստանում ստեղծել է կոռուպցիոն «նոր» համակարգ». Բագրատ Եսայան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հիմա հասկացա, թե ինչի էր ասում` «ղալաթ ա անում նա, ով ասում ա հիմա կոռուպցիա կա»։ Փաստորեն ինքն էլ գիտի, որ կա, բայց իրան թվում ա, որ դրա մասին չխոսեն, ժողովրդին հնարավոր կլինի խաբել, համոզել, որ էդպիսի բան չկա։ Ես նորից եմ ասում` գաղտնի հրամանով, խախտելով օրենքը, իր համախոհների աշխատավարձերը բարձրացնելն ամենաակնհայտ կոռուպցիոն հանցագործությունն է, որի համար Նիկոլը քրեական պատասխանատվության պետք է կանչվի։

Պարգևատրումների անվան տակ բյուջեից ներկայումս իրականացվող թալանն ամեն իմաստով համընկնում է կոռուպցիա երևույթի բնորոշմանը, այն է` կոռուպցիան անհատի կամ կազմակերպության կողմից իր ունեցած իշխանության չարաշահմամբ կատարված հանցավոր այն գործողությունն է, որի նպատակն է ապօրինի նյութական կամ ոչ նյութական շահի ստացումը։ Այնպես որ, Նիկոլն ինչքան էլ իրան պատեպատ տա, վրայի «վերնաշապիկը պատռի», ինքը «նոր» Հայաստանում ստեղծել է «նոր» կոռուպցիոն համակարգ, որի համար պատասխան է տալու»։

Բագրատ Եսայանի էջից:



Նման նյութեր