ԿԳՄՍ նախարարը՝ դիմակ գովազդող ռազմագիտության «դասատու». Բռնվեք, որ չընկնեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով հրապարակել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախօրեի ուղիղ եթերից մի հատված:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս անձնավորությունն իր երկամյա պաշտոնավարման ընթացքում այնքան հանրաճանաչ չդարձավ, որքան վերջին երկու օրերին՝ բեռնատարի վրա աղբամանի նկարով շրջելով:
Ուրեմն հրավիրել է այսպես կոչված համապետական ծնողական ժողով (թե էտ ինչ մեղքս ա) եւ տապալված կրթական գործընթացի վերականգնման խնդիրների մասին մասնագիտական դատողություններ անելու փոխարեն անդադար դիմակ է գովազդում:
Դա էլ մի կողմ…
Ուրեմն, ամոթի զգացումը գրպանած, իր դարակազմիկ մտքերը «համեմում է» ռազմադաշտի կանոններ «շարադրելով»…
Հա, ի դեպ, ինչքան էլ թեման լուրջ լինի, նրա կատարմամբ տպավորություն է, թե նորից մանկացել եւ «Կարմիր գլխարկն» ես լսում:
Արա՜, դու ինչ կապ ունես վաշտի կամ գնդի հետ:
Լավ կլինի՞, որ ես էլ դասախոսություն կարդամ, ասենք՝ «Օնկոլոգիական ռադիկալ վիրահատությունները» թեմայով:
Դու ի՞նչ աղերս ունես պատերազմի եւ, ընդհանրապես ռազմական գործի հետ…
Մի հատ էլ տուռնիկի վրա ժիմ արա ու Կարաբինայի վավաշոտ հայացքի ուղեկցությամբ գիմնաստիկա ցուցադրի ու վերջ…
Արա, մեծ մարդ ես, չես կարողանու՞մ հեռու մնալ քեզ հետ կապ չունեցող բաներից…
Համ էլ, քեզ չեն ասու՞մ հեռացիր…
Գնա էլի, գնաաաաաա»: