
Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արվեստագետնե՛ր, ստեղծագործողնե՛ր, հեղինակնե՛ր, դիմում եմ ձեզ: Հարց. արդյո՞ք դուք ունեք գրված երգեր, ստեղծված քանդակներ, նկարներ, ճարտարապետական շինություններ՝ մի բան, որը ձեր կյանքից քրտինք, հոգի ու սիրտ է տարել: Կամ ինչո՞ւ ոչ՝ երեխաներ… Ստեղծագործողներն իրենց աշխատանքները «երեխա» են անվանում: Որևէ բան ստեղծելուց ձեզ փնովե՞լ կամ մեծարե՞լ են: Ինչո՞ւ եք չարացած: Կայացածներն իրենց ժամանակը չեն ծախսում կոլեգային (ընկերոջը) հարվածելու վրա, փոխարենը նոր բան են ստեղծում: Ձեզ կոչել եք հորս ընկեր, բայց խանգարում եք «Հավերժության ժապավեն» արձանի վերականգնման հարցում»: