«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Կհիշեք՝ արդարադատության «գուռու» Ռուստամ Բադասյանի հայրը ինձ դատի է տվել՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար:
Եվ այսպես՝ բացահայտում համար 1…
Լսած կլինեք, որ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալը շատ բարդ պրոցես է, և շատերը չեն կարողանում անցնել այն: 2016 թվականին 25-ամյա երիտասարդ Բադասյան Ռուստամին պատկանող ընկերությունը կարողացել է ստանալ այդ լիցենզիան: Ինչպե՞ս, կհարցնեք դուք: Ասեմ…
Բանն այն է, որ լիցենզավորման գործընթացի պատասխանատուն ՀՀ ոստիկանության կազմում գործող համապատասխան հանձնաժողովն է, իսկ այդ տարիներին՝ 16-17 թվականներին, ինչպես գիտենք, Բադասյան Ռուստամի հայրը՝ Վարդան Բադասյանը, ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, սկզբից եղել է 6-րդ վարչության պետի տեղեկալը, իսկ հետո՝ շտաբի պետի տեղակալը: Ասեմ ավելին՝ նույն ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալը եղել է Ռուստամի քավորը՝ գեներալ Վարդան Եղիազարյանը: Ստացվում է, որ պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի և քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն և սանիկին:
Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ Ռուստամի ընկերությունը ստացել է այդ բաղձալի լիզենցիան ուղղակի ռեկորդային ժամկետում, գրանցվելուց երեք շաբաթ հետո: Ռեկորդներ:
Այնպես որ, սիրելի Ռուստամ, երբ խոսում ես նախկինների կոռուպցիոներ լինելու հանգամանքի մասին, քեզ շատ հարազատ մարդկանց մասին էլ մի մոռացի:
Կից ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը, որոնք պատկերը ավելի խոսուն են դարձնում: