«Քոչարյանն ավելի լավ երկիր չէր ստացել, քան ստացել են սրանք ու հաստատապես ինքն ավելի վատ երկիր չի ժառանգել, քան սրանք են ժառանգելու»․ Վահե Եփրիկյան
| Դիտվել է`
Նախագահ Քոչարյանի ամեն ելույթ – դասախոսությունից հետո ներիշխանական տոտալ հիստերիայի պատճառը սեփական տգիտությունն է, մասնագիտական դիլետանտիզմը, մարդկային նվաստությունը, որևէ փորձառության կամ հմտության իսպառ բացակայությունն, ինքնակրթությունից զուրկ լինելն ու հաջողությունների, ձեռքբերումների ամուլ իմիտացիան, և որ կարևորագույնն է՝ «աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է» լոգիկայով Ռոբերտ Քոչարյանին քննադատել փորձողներին դիվահարության է հասցնում վերջինի հանդարտությունը, էմոցիաներից դուրս ռացիոնալ մտածողությունը, սառը վերլուծությունը, իրավիճակին հստակ տիրապետելը, բովանդակային միտքը, հսկայական կենսափորձն ու կառավարչական ոլորտում բացառիկ հաջողությունների հասած լինելը։
Քոչարյանն, ինչպես հատուկ է բարձր անհատականություններին, չի անվանարկում որևէ մեկին, ավելին՝ անձերից վեր դնելով խնդրո առարկան՝ անդրադառնում է երևույթներին, չի սահմանափակվում քննադատությամբ, տալիս է լուծումներ, առաջարկում ելքեր, պրագմատիկ է, որը թշնամին է պոպուլիզմի, կշռադատված է ու լայնախոհ, որը չի կարող տեղավորվել ինֆանտիլ պատեհապաշտի գլխում, քաջատեղյակ է սեփական երկրի ամեն անկյունից՝ գյուղից քաղաք, տեղեկացված է գյուղացու խնդիրներից, առհասարակ նրա՝ որպես քաղաքացի առաքելությունից, գիտակցում է նաև քաղաքի խնդիրները, պատկերացնում է ի՞նչ է բիզնեսն, ի՞նչ պայմանների առկայության դեպքում է հնարավոր այն զարգացնել, ի՞նչ ասել է տնտեսություն ու ինչպե՞ս այն ոչ միայն չմեռցնել, այլև կյանք տալ դրան, նոր շունչ հաղորդել, վերջապես իր խոսքի հիմքում փաստարկներ են, համեմատականներ իր իշխանության տարիների հետ՝ Ինքն ավելի լավ երկիր չէր ստացել, քան ստացել են սրանք ու հաստատապես Ինքն ավելի վատ երկիր չի ժառանգել, քան սրանք են ժառանգելու։
Հաշվի առնելով՝ մարդասպանից թալանչի անբարո բանահյուսությամբ այլևս անհնար է զսպես Քոչարյանի օրեցօր աճող վարկանիշը, հասկանալի է՝ ներիշխանական շրջանակների անկանոն վայնասունը, ի վերջո Նախագահն ինչ ասում է, փաստ է, իսկ փաստն ինչպես դասականը կասեր, ամենակամակոր բանն է աշխարհում, և այդ《կամակոր》փաստերն են, որ ի տարբերություն խաբված քաղաքացու՝ մանիպուլյացիայի չեն ենթարկվում ու ի դեմս Քոչարյանի՝ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հույսը չեն մեռցնում քաղաքացու գլխում՝ գուժելով յուր տխրահռչակ իշխանության վախճանն այսօրվա անփառունակ իշխանավորների մտքում։
Մինչևիսկ կույր, խուլ ու համր նիկոլյան աղանդավորը հայացքը դեպի Քոչարյանն է դարձնելու՝ ինքնապահպանության բնազդը դեռ որևէ մեկը չի չեղարկել։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ