Կրոնափոխությունը ազգն էլ է փոխում…
Advertisement 1000 x 90

Կրոնափոխությունը ազգն էլ է փոխում…

Այս բնորոշ ատամնավոր թագը ակնհայտորեն հիշեցնում է Հայաստանի կառավարիչների կանոնակարգը, որը գիտական ​​գրականության մեջ հայտնի է որպես Armenian tiara:

Ադիաբենե Մոնոբազ-Ա, կամ ինչպես ասում են Բազեուս Ա-ն է Աշկենազի հրեաների հիմնադիրը։

Մ․թ․ I դ սկզբին Ադիաբենեյում հիմնվեց Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ I-ի անունով)։ Երկրորդ գահակալ Իզատեսի օրոք (35-59) թագավորությունը զգալիորեն ընդարձակվեց և հզորացավ։ Պարթևների թագավոր Արտավան III-ը Հռոմի համաձայնությամբ 37 թվականին Ադիաբենեին միացրեց Հայքի Ծավդեք, Արվաստան (Միգդոնիա) և Հայոց Միջագետք երկրամասերը։ Ադիաբենեն արևմուտքում տարածվեց մինչև Կոմագենեի թագավորության եփրատյան սահմանը, և նոր կենտրոն դարձավ Մծբինը։

Եթե Աբգար Ե-ն առաջինը ընդունեց քրիստոնեությունը, ապա Մոնոբազը ընդունեց հուդայիզմը։Ըստ Մովսես Խորենացու նա Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ի կնոջ եղբայրն է։ Մի քիչ խառն է, բայց կրոնափոխությունը ազգն էլ է փոխում…

Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր