Կոտայքի մարզում ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով` 2016 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 18:00 – 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս.Մուրադյանի նկատմամբ` վերջինիս պատկանող ավտոտնակի մոտ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, այն է` էբոնիտե մահակով հարվածել են նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով` մարմնի տարբեր հատվածներին եւ, հափշտակելով Ս. Մուրադյանի մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի գումարը, դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, Ս. Մուրադյանը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: