
Արմավիրի մարզում, այսօր, օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գեւորգ Գ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գեւորգ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։