ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
«Իրատեսակա՞ն է, պարոն Մկրտչյան: Երկրորդը, հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը, հանձնարարում եմ կրթության և գիտության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով»,-ասաց Կարապետյանը: