Օրեր առաջ «Մասիս տեղեկատու» կայքը տեղեկացրել էր որ կորել է դրամապանակ: Այդ նույն օրը մի անծանոթ Պապիկ գտել էր դրամապանակը, որում առկա էին բանկային քարտեր և մոտ 150.000 դրամի գումար:
Տեսնելով քարտեր Պապիկը (որի մասին տեղեկություն չունենք, միայն գիտենք որ բնակվում է առաջին շենքում) դրսևորել է բարձր մարդկային արժանապատվություն և գնացել է բանկ, որպեսզի բանկային քարտի օգնությամբ գտնեն դրմապանակի տիրոջը:
Բանկի աշխատողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը և վերադարձրել այն ողջ պարունակությամբ:
Տիկինը խոստովանում է որ, «այնքան չեր ուրախացել դրամապանակի գտնելու, որքան երևույթի համար»:
«Մասիս տեղեկատու» կայքը նույնպես շնորհակալություն է հայտնում Պապիկից, անշուշտ արարքը խոսում է մարդկային բարձր որակների մասին: Սա ևս մեկ անգամ փաստում է Մասիսցիների և առհասարակ հայերի մարդկային բարձր որակների մասին:
Ես ևս մեկ անգամ հպարտորեն կարող եմ ասել որ, ուրախ եմ որ Մասիսցի եմ, և այն ամենը ինչ որ անում է «Մասիս տեղեկատու» կայքը անում է հենց Ձեզ համար, հարգելի Մասիսցիներ: