Համացանցում են հայտնվել ավելի քան հինգ հազար հազվագյուտ խոհարարական բաղադրատոմսեր և գրքեր
Advertisement 1000 x 90

Համացանցում են հայտնվել ավելի քան հինգ հազար հազվագյուտ խոհարարական բաղադրատոմսեր և գրքեր

Ավելի քան հինգ հազար հնագույն բաղադրատոմսեր և խոհարարական գրքեր են տեղադրվել առցանց, որոնցից հնարավոր է ազատ օգտվել: Եզակի բազայի ստեղծողը Բարբարա Քեթչեմն է:  Եզակի գրադարանի մասին հայտնում է Atlas Obscura կայքը (https://www.atlasobscura.com/articles/how-to-find-historic-cookbooks):

«Կայքը պարունակում է գրքեր Միացյալ Նահանգներից և եվրոպական երկրներից. 800 թվականի միջնադարյան De Re Culinaria կատալոգից մինչև 1938 թվականի բրիտանական քաղցրավենիքի տրակտատ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքի հիմնադիր Բարբարա Քեթչեմի մասին հաղորդվում է, որ երկար ժամանակ աշխատել է Հարվարդի համալսարանի գրադարանում՝ Խոհարարական գրքերի ժողովածուի վրա, և միևնույն ժամանակ ասպիրանտուրայում սովորել է արվեստի պատմություն:

Ինչ-որ պահի նա որոշել է համատեղել իր երկու հոբբիները և ստեղծել խոհարարական գիրք, որի միջոցով կարելի է ճանաչել տարբեր դարաշրջանների բնութագրերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր