ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում օգոստոսի 29-ին վաղ առավոտից կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, աշխատանքային խմբերի, հանրապետության ողջ տարածքում շարունակվող, ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն ուղեկցվում են պարբերաբար իրականացվող իրազեկման, բացատրական աշխատանքներովև սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման ցուցումներով։