«Ոչ, նրանք ընդամենը ավելի շատ գումար են վաստակում հերթական կեղծ, ուռճացված ու արհեստածին հիվանդության վրա`շարունակելով մարդկանց ստրկացնել ավելի ու ավելի դաժան մեթոդներով»
Advertisement 1000 x 90

«Ոչ, նրանք ընդամենը ավելի շատ գումար են վաստակում հերթական կեղծ, ուռճացված ու արհեստածին հիվանդության վրա`շարունակելով մարդկանց ստրկացնել ավելի ու ավելի դաժան մեթոդներով»

Կներեք, բայց Ես չեմ հավատում, որ աշխարհի կառավարությունները պայքարում են Կորոնավիրուսի դեմ, որպեսզի փրկեն մարդկանց կյանքերը, ու ունեմ հազար ու պատճառ դրան չհավատալու համար.

Այո, այդպիսի արհեստական հիվանդություն կա, որն ունենում է նաև (բայց ընդհանուր առմամբ հազվադեպ) մահացու ելք:

«Դեմոկրատական» ու «լիբերալ» աշխարհում մարդը զուտ «դեկլարատիվ» մակարդակով է գերագույն արժեք, մինչդեռ դրանց համար իրական գերագույն արժեքը բացառապես գումարն է. ամբողջ աշխարհում քաղաքացիները թաղված են սոցիալ-տնտեսական ու ֆինանսական խնդիրների մեջ, դրանց կեղեքիչ տոկոսներով շղթայված են բանկերին:

Աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ տառապում է քրոնիկ սովից, տարեկան մի քանի տասնյակ միլիոն մարդ է մահանում քաղցկեղից, շաքարային դիաբետից, ինսուլտից, ինֆարկտից ու այլ`մի քանի անգամ ավելի մահացու հիվանդություններից, որոնց բուժումը անվճար չէ (եթե որոշ մասով էլ անվճար է, ապա անչափ անորակ):

Մինչդեռ եթե աշխարհը տոգորված լիներ մարդկանց փրկելու ցանկությամբ, ապա այն հսկայական գումարները, որոնք ուղղվում են Կորոնավիրուսի դեմ պայքարին, վաղուց արդեն փրկած կլինեին մարդկանց այլ խնդիրներից ու հիվանդություններից:

Էլ չեմ ասում, թե քանի միլիոն մարդ է տարեկան ինքնասպանություն գործում ֆինանսական խնդիրների պատճառով:

Ու այսքանից հետո Ձեզ թվում է, թե այդ ամենի մասին չմտահոգվող, դրան դրդող ու դրա հովանավորներ հանդիսացողներն այժմ մտածում են «աշխարհը» փրկելու մասի՞ն:

Ոչ, նրանք ընդամենը ավելի շատ գումար են վաստակում հերթական կեղծ, ուռճացված ու արհեստածին հիվանդության վրա`շարունակելով մարդկանց ստրկացնել ավելի ու ավելի դաժան մեթոդներով:

Կորոնավիրուսն էլ հերթական մեծ փչած փուչիկն է:

Ցտեսություն 



Նման նյութեր