
Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։
«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը։
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը։ Բացի այդ, լայն շրջանառվում է քաղաքապետ ենթադրյալ մասնակցությամբ տեսանյութ։