
«Ուրալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ զորակցությունն եմ հայտնում Գոռ և Էդգար Մալաքյաններին, որոնք ձերբակալվել են օգոստոսի 30-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը, այլ ոչ թե դրվագներ: Ցավալի է, որ ներկայումս միջադեպը ներկայացվում է միաղկողմանի՝ խախտելով ֆուտբոլիստների անմեղության կանխավարկածը»: