Հետաքրքիր օր է սեպտեմբերի 1-ը: Կյանքի տարբեր տարիներում դու այն լրիվ այլ կերպ ես ընկալում: Սեպտեմբերի 1-ը, երբ դու գնում ես առաջին դասարան՝ այլ է: Սեպտեմբերի 1-ը, երբ դու դառնում ես ուսանող, լրիվ այլ: Սեպտեմբերի 1-ը, երբ դու առաջնեկիդ՝ աղջկադ, տանում ես առաջին դասարան, մի ուրիշ օր է: Իսկ երբ սեպտեմբերի 1-ին նրան առաջին անգամ ուղեկցում ես համալսարան, արդեն որպես ուսանող, հասկանում ես, որ հանուն նրա կրթության, լավ ապագայի ու խաղաղ երկնքի պատրաստ ես անել նույնիսկ անհնարը: Ու դա, համոզված եմ, զգում են բոլորը ծնողները…
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա սկզբի առթիվ և ցանկանում, որ երբեք մատերի արանքով չնայեք կրթությանը, երբեք դիպլոմին չվերաբերվեք որպես թղթի կտորի: Հավատացեք, գիտելիքն ու կրթությունը ձեր ծնողների ամենակարևոր ներդրումներից են ձեր ապագայի մեջ՝ դաստիարակության, հավատքի ու ազգասիրության հետ միասին: Լավ սովորեք, որ սովորեցնելու բան ունենաք արդեն ձեր երեխաներին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1:
Ոուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից