
Բելառուսական ընդդիմությունը կազմակերպչական առումով պառակտվեց․ մի մասը նախընտրում է կուսակցություն ստեղծել, մյուսները հավատարիմ են մնում, այսպես ասած, շարժումային տրամաբանությանը։ Հայաստանում մոտավորապես նմանատիպ իրավիճակ էր 2003-ից 2013թթ-ին։ Ու եթե նույնիսկ հասարակության մեծ մասն իշխանություններին չի ընդունում, ընդդիմության նման ստատուս-քվոն հաջողության բերել չի կարող։ Այս փուլում Բելառուսում հեղափախություն չի լինելու․ այսպիսի պնդում արել եմ բելառուսական ընտրությունների հաջորդ օրը և այն կրկնում եմ այսօր։
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից