11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ. armeniasputnik.am

Կյանքին վտանգ սպառնացող նման թունավորում լինում է տեխնիկական ծագման` մեթիլ սպիրտի օգտագործման արդյունքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանը` անդրադառնալով Արմավիրում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի հետևանքով 11 մարդ է մահացել։

«Մեթիլ սպիրտն ունի ազդեցության բարձր վտանգ։ Երեկ «Արմավիրի» ԲԿ տեղափոխված երկրորդ դեպքից հետո արագ կողմնորոշվեցինք, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» է` անհայտ ծագման ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով։ Հիվանդներին տեղափոխեցինք երևանյան ԲԿ–ներ»,–ասաց Զուռնաչյանը։

Նրա խոսքով` այս պահին «Արմենիա» հանրապետական ԲԿ տեղափոխված երկու պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանն էլ հայտնեց, որ մասսայական միջացառում չի եղել, ուղղակի տարբեր խմբեր նույն մարդուց օղի են գնել։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս մեկ տուժած «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

armeniasputnik.am