Մահացած զինծառայողի ընտանիքը դեպքից տեղյակ չի, նրանք տուն չունեն, այն վառվել է. զինկոմ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Մահացած զինծառայողի ընտանիքը դեպքից տեղյակ չի, նրանք տուն չունեն, այն վառվել է. զինկոմ. armtimes.com

ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում «դեռևս չպարզված հանգամանքներում» մահացած 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Պոստոլոկյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն է գործել:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը.

Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասներ հաղորդեց մահացած զինծառայողի ընտանիքի մասին.

«Սոցիալական շատ ծանր վիճակում ապրող ընտանիք է, 1993 թվականին տունը վառվել է, տուն չունեն: Էդ մարդիկ անտուն են, մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են: Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է: Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի՝ բանվորություն է անում»,- ասաց նա:

Դեպքի մասին փոխգնդապետը մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ տեղյակ չի:

Մահացած զինծառայողի ընտանիքը դեռ չգիտի դեպքի մասին.

«Պաշտոնապես տվյալ չունենք, որ տեղեկացնենք ընտանիքին. հարազատները տեղյակ են, բայց ընտանիքը դեռ տեղյակ չի»,- ասաց Հակոբյանը:

Մեր դիտարկմանը, որ ԼՂՀ ՊԲ-ն արդեն հաղորդագրություն է տարածել դեպքի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ իրավունք ունեն տեղեկացնել միայն պաշտոնական գրության հիման վրա.

«Օպերատիվ ինֆորմացիաներով չեմ կարող գնալ ծնողներին որևիցե մի բան ասեմ»,- ասաց նա: