«2016-ին հրաժարվել եմ, հիմա ընդունում եմ»․ Թևան Պողոսյանը «Մխիթար Գոշ» մեդալ է ստացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«2016-ին հրաժարվել եմ, հիմա ընդունում եմ»․ Թևան Պողոսյանը «Մխիթար Գոշ» մեդալ է ստացել

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկին ԱԺ պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը Արցախի Հանրապետության կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Իրականում Արցախի հողը շատ ու շատ ավելի արժանիքներով մարդ է տվել, քան ես եմ։ Ես պարզապես ասեմ՝ պատիվ ունեմ շարունակելու հայրիկիս ու պապիկիս գործը, բոլոր մեր նախնիների, որոնք 1918 թվականից ի վեր պահպանել են հայկական այս հայրենիքի մեր մասնիկը, հայրենիքի համար զենքը ձեռքին կռվողների, Արցախի Հանրապետության 1991 թվականից ի վեր բոլոր քաղաքական, ռազմական և տնտեսական ղեկավարների և, իհարկե, այսօր այս հողում ապրողների, այն պաշտպանողների ու շենացողների գործը», – գրել է Պողոսյանը։

Նա հավելել է, որ նման մեդալի նրան ներկայացրել էին նաև 2016 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ իշխանությունները, նախաձեռնողը նախկին ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն էր։ Սակայն ինքը հրաժարվել է պարգևից։

«Մեդալը չստացա, քանի որ ինքս հրաժարվեցի կոնկրետ հասցեով գնալ և ստանալ այն… Իրականում հիմա էլ եմ համարում, որ եթե մարդն արժանի է պարգևի, ուղարկեք այն իր տուն։ Ինչպես հետո շատ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ պնդել են, միգուցե ես սխալ եմ եղել։ Ընդունում եմ», – գրել է Պողոսյանը։



Նման նյութեր