ՀՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Լոռու մարզի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ
Advertisement 1000 x 90

ՀՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Լոռու մարզի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ

Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից օգոոստոսի 19-ին  ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ և այլևս ետ չի վերադարձել։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: