«Հիշեցի այգեպարցիների թերահավատ հայացքներն ու իմ անհարմար վիճակը, երբ առաջին անգամ խոսեցի հրետակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու մասին։
Ասացի, որ վարչապետի հանձնարարականով կմնամ իրենց կողքին այնքան ժամանակ, մինչև վերացվեն բոլոր հետևանքները… անվստահ ժպտացին։
Վերջերս հաճախ եմ տեսնում ժպիտներ, բայց այն թերահավատությունն ու անվստահ ժպիտներն այլևս չկան։
Հ.գ. Այսօր այգեպարցի երեխաներն անհամբեր սպասում էին, թե ե՞րբ կհովանա հենց նոր արված տաք ասֆալտը, որպեսզի հեծանիվներով կարողանան ճանապարհի «բացումն» անեն (մի երկու անգամ էլ ԱՊՊԱ արեցին?)))։
Ես էլ հետևում եմ երեխաներին ու վստահ ժպտում, որովհետև Հայաստանը կառուցվում է նորովի՛»,- իր էջում գրել է Ռոբերտ Ղուկասյանը: