
Շնորհավորում եմ համայն հայությանը՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ։
Արցախը մեր տունն է, Արցախը մեր նվիրումն ու հաղթանակն է։ Այդ հաղթանակը մենք ձեռք բերեցինք ազգովի, միասնաբար` Հայաստան- Սփյուռք-Արցախ:
Միասնականությունն է մեր բոլոր հաղթանակների գրավականը, առջևում դեռ նորանոր հաղթանակներ են լինելու, հանուն ազգային նպատակների, հանուն սերունդների, հանուն պետականության ամրացման։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր անձնուրաց նվիրումով կերտեցին մեր հաղթանակը` Արցախի Հանրապետությունը:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: