
Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին ժամը 10:18-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի ջրանցքում դի կա:
Ինչպես տեղեկացանք ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դին: