Սա էր Նիկոլի նոր հնարավորությունը. 50-ից ավել բիզնես փակվել է միայն 3 փողոցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սա էր Նիկոլի նոր հնարավորությունը. 50-ից ավել բիզնես փակվել է միայն 3 փողոցում

Նարեկ Մանթաշյանն իր էջում գրում է.

«Սա էր Նիկոլի նոր հնարավորությունը. 50-ից ավել բիզնես փակվել է միայն 3 փողոցում

«Կորոնավիրուսը տնտեսական նոր հնարավորություն է» ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս լուսանկարները հավաքական կերպարն է, այստեղ պատկերված է Երևանի ամենաբանուկ փողոցներից երեքի՝ Թումանյանի, Սայաթ-Նովա փողոցների, և Մաշտոցի պողոտայի այն բիզնես տարածքները, որոնք ժամանակ առաջ աշխատում էին: Հիմա միայն այդ երեք փողոցներում 50-ից ավել տարածք վարձով է տրվում:

Սա է արդյո՞ք տնտեսական հնարավորությունն ու հեղափոխությունը:

50 տարածքում բիզնես է փակվել, սա նշանակում է առնվազն 150 ընտանիք զրկվել է եկամտից ( 50 տարածքի սեփականատեր, 50 բիզնեսի սեփականատեր և առնվազն 50 աշխատակից) հիշեցնեմ սա միայն երեք փողոցներում:

Նիկոլի Հայաստանը սա է և այսպես է նա հասկանում տնտեսությունը»:



Նման նյութեր