Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
217a62f26efc6373702a8c971d191096-copy
93e0a7711456b32450eb48e9373d56a6-copy

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: