Գագիկ Համբարյան. «Հոլիվուդյան հայտնի աստղերը և Աննա Պոնտացին կնկարահանվեն «Ինչպես փրկել Նիկոլին» ֆիլմում (լուսանկար)» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Հոլիվուդյան հայտնի աստղերը և Աննա Պոնտացին կնկարահանվեն «Ինչպես փրկել Նիկոլին» ֆիլմում (լուսանկար)»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր էջում գրում է.

Հոլիվուդյան հայտնի աստղերը և Աննա Պոնտացին կնկարահանվեն “Ինչպես փրկել Նիկոլին” ֆիլմում (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը շարունակում է հայկական բանակի դեմ իր դիվերսիոն գործունեությունը… Այո՛, հենց այդպես… Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել բանակում չծառայած ամուսնու՝ Նիկոլի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի մշտապես բանակի գործերին խառնվելու և բանակի հաշվին ինքնագովազդվելու էժանագին մոլուցքը…
Չնայած, զարմանալ պետք չէ, քանի որ երկու տարվա մեջ Նիկոլին չի հաջողվել ժողովրդին տված 95 տոկոս խոստումները կյանքի կոչել և մնում է ինքնագովազդվել Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկի՝ բանակի հաշվին, մշտապես երևալով բանակայինների շրջապատում, այցելելով զորամասեր, զինվորական համազգեստը հագին այցելել բնակավայրեր, զինվորական զգեստով ու ծաղկեփունջը ձեռքին ազերի կանանց և մայրերին խաղաղասիրական կոչերով հանդես գալ, զինվորական համազգեստը հագին լոլիկով ձվածեղ ուտել և այլն…
Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված Աննա Հակոբյանի տրամադրության փոփոխությունը, որ ծաղկեփունջը փոխարինեց ինքնաձիգով… Երևի հասկացավ, որ իր խաղաղասիրական կոչերը Մեհրիբանին, ազերի կանանց և մայրերին, նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող և արտերկրում ապրող ազերի կանանց կողմից անարձագանք մնացին… Աննան հասկացա՞վ, որ Բաքվում իր ծաղկեփնջակամուֆլյաժային ֆոտոսեսիան դիտարկվեց որպես թուլություն և պարտվողականություն… Գուցե՞ ինքնաձիգով Լուկաշենկոն հեղափոխեց մեր խաղաղասեր հեղափոխականներին…
Ասեմ, որ կամուֆլյաժաինքաձիգային ֆոտտոսեսիան ընդհանրապես ժամանակավրեպ է և լավ կլինի՝ Նիկոլն ու իր ընտանիքի անդամները հեռու մնան բանակից… Ճիշտ կլինի՝ Նիկոլն ու Աննան ինքնագովազդվեն “Աջափնյակ” մետրոյի կայարանում, այցելեն Նիկոլի կողմից բացված, բայց իրականում չգործող գործարանները և արտադրամասերը, ինչպես նաև հպարտանան տոկոսով վերցված միլիոնավոր դոլարների հաշվին վերանորոգվող ճանապարհներով…
Ավելի լավ է Աննան շարունակի իրեն երևակայել Տիգրան Մեծի կին՝ Կլեոպատրա Պոնտացի և այդ տեսակ ֆոտոսեսիաներում նկարահանվի…
Հ.Գ. Առաջարկում եմ ԱՄՆ-ում բնակվող մեր նիկոլապաշտ հայրենակիցներին այնքան գումար հավաքել, որ հոլիվուդյան հայտնի աստղերին և Աննա Պոնտացուն հրավիրեն “Ինչպես փրկել Նիկոլին” ֆիլմում նկարահանվելու… Գոնե հայրենիքը հեռվից սիրող ու Նիկոլի համար իրենց երկու կես անող մեր գլենդեյլա և լոսանջելեսաբնակ հայրենակիցները գումար հավաքեն…

— с Гагик Амбарян.



Նման նյութեր