
Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: Ազատ Արցախը մեր պետականության գոյաբանական թիվ մեկ իմաստն է: Փառք ու պատիվ նահատակներին, փառք ու պատիվ ազատություն կերտողներին: Փառք ու պատիվ երկիրը չլքածներին ու հողը շենացնողներին:
Շնորհավորում եմ բոլորիս` հիշեցնելով, որ արդեն երկու տարի է` համարյա թե ոչ մեկը չի խոսում ու չի գրում, որ ազատամարտիկները «սոված են», «աշխատանք չունեն», «մոռացված են» և ազատամարտի արդյունքները «վայելում են օլիգարխները» և «օլիգարխ դարձած հրամանատարները»:
Կարծես` բոլոր խնդիրները լուծված են` ազատամարտիկներն արդեն «կուշտ են», բոլորը «գնահատված են», բոլորն «աշխատանք ունեն», բոլորի «հարցերը լուծված են»:
Գիտեք չէ՞` ինչու չեն խոսում ու գրում. որովհետև խոսացողներն ու գրողները հիմա Հայաստանում իշխանություն են:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից