«Նոր ենք դուրս եկել, շատ բան չենք կարող հիմա ասել, կուզենք շնորհակալություն հայտնել ֆեդերացիային և մյուսներին զորակցության համար»,- այս մասին հայտարարել են երեկ կեսգիշերին ազատ արձակված Մալաքյան եղբայրները:
«Ինչ վերաբերում է դեպքին, ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ինչ ա եղել, ոնց ա եղել, մեր վրա են հետքերը, դատողությունները թողնում ենք ձեզ, թե որտեղից են»,- ասել են նրանք:
Հարցին, թե նրանք ոստիկաններին հարվածե՞լ են, քանի որ վերջիններին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու համար, եղբայրները խուսափողական պատասխան են տվել՝ նշելով, որ քննությունը ցույց կտա:
mamul.am