
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեխնիկական անվտանգությունը և սննդամթերքի անվտանգությունը պետք է պատշաճ հսկվեն։ Պետությունը շատ ավելի խիստ ու կոշտ պետք է լինի։ Բարձիթողի վիճակի արդյունքում այսօր երկու էպիզոդով 10-ից ավելի մարդ մահացավ։
Սննդամթերքից մահերը պետք է հասցվեն 0-ի, իսկ սննդամթերքին ներկայացվող որակի պահանջները պետք է բերվեն եվրոպական դիրեկտիվների/ստանդարտների մակարդակին։
Տեխնիկական (ու ճանապարհային) անվտանգության որոշ բաղադրիչներ պետք է սկսել կրթել դպրոցից, որ մարդիկ դրան авось пронесет-ով չնայեն։ Տեխանվտանգության չափորոշիչները ևս պետք է խստացվեն ու իրապես հսկվեն»։