Կառավարությունը պետք է վերանայի սպաների բնակարանային ծրագիրը
Advertisement 1000 x 90

Կառավարությունը պետք է վերանայի սպաների բնակարանային ծրագիրը

Ցանկացած կառավարության համար պետք է առաջնային լինի սպաների բնակարաններով ապահովելու, անհրաժեշտ պայմաններով ապահովելու հարցը, որովհետև երկրին նման ծառայություն մատուցած մարդիկ զինվորական կենսաթոշակի անցնելուց հետո էլ անհրաժեշտ են մեր երկրին՝ և՛ որպես տեսակ, և՛ էլ չեմ ասում՝ պահեստազորում գտնվող սպաներ, որոնք անհրաժեշտ պահին կրկին կարող են համալրել զինված ուժերի շարքերը։

Երկրորդ՝ մեկ այլ մեծ խնդիր այս ծրագրում այն է, որ Կառավարությունը լուծում չի առաջարկում այն սպաների համար, որոնք օրինակ՝ 10-15 տարի է արդեն ծառայում են Զինված ուժերի կազմում, սակայն 20 տարի ժամկետով վարկ վերցնելն արդեն նրանց համար խնդիր է, որովհետև 5-10 տարի հետո նրանց զինվորական թոշակի անցնելու ժամանակահատվածն է, իսկ դրանից հետո երաշխավորված քաղաքացիական աշխատանք ունենալու խնդիր կա։ Հիմա այս կատերգորիայի մեջ մտնող սպաները, որոնք բնակարանի խնդիր ունեն, բնական է, որ խուսափելու են ծրագրին մասնակցելուց։

Մյուս խնդիրը վերաբերում է պահեստազորի սպաներին, որոնց 20 և ավելի տարիների ծառայության դիմաց սերտիֆիկատներ տվեցին 4,5-5 մլն դրամի չափով, որով այդ մարդիկ ո՛չ բնակարանի խնդիր կարող են լուծել, ո՛չ էլ զինվորական թոշակառուի կարգավիճակում գտնվելով հիփոթեքային ծրագրից օգտվել։

Սպաների և նրանց ընտանիքներին վերաբերող հարցերը պետք է լինեն Կառավարության հոգածության առանցքում և այս տեսանկյունից, այս ու մի շարք այլ ծրագրերում, Կառավարությունը պետք է կտրուկ վերանայումներ իրականացնի։

Թեմայի վերաբերյալ մանրամասներն այստեղ՝ Կառավարությունը պետք է վերանայի սպաների բնակարանային ծրագիրը․ Տիգրան Աբրահամյան



Նման նյութեր