
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ քիչ անց կհրապարակվի նաեւ Էդգար Մալաքյանի եղբոր՝ Գոռ Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը։