
Ասեք տեսնեմ, ինչու՞ պետք է հայը ձգտի տունն ու տեղը թողած, հարազատությանը թողած` օտարության մեջ մաքառել երկու կոպեկ փող հետ գցելու համար: Կա՞ արդյոք ավելի լավ գնահատական Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, քան ամեն օր միտինգ անող հայերի խմբերը, որոնք պահանջում են բացել սահմանն ու թույլ տալ տեղափոխվել Ռուսաստան: Ինչու՞ են պահանջում: Որովհետև Նիկոլ Փաշինյանի «Նոոոոր Հայաստան»-ն ընդամենը միֆ է, օդ, փուչիկ: Որովհետև չկա իրականում ո´չ առաջընթաց, ո´չ տնտեսական աճ, ո´չ նոր աշխատատեղեր, ո´չ էլ ցանկություն դրանք ստեղծելու:
Եվ հայը ՍՏԻՊՎԱԾ Է արտագաղթել, որովհետև Նիկոլ Փաշինյանը խաբում է ԲՈԼՈՐԻՆ: Սա է ճշմարտությունը: