Արթուր Ղազինյան. «Նոր Հայաստանի «ամենաարդար» դատավորը»
Advertisement 1000 x 90

Արթուր Ղազինյան. «Նոր Հայաստանի «ամենաարդար» դատավորը»

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժումը դատարան բողոքարկելու առաջին նիստը հետաձգվեց մեկ ամսով՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 Էջ ծավալով գործին ծանոթանալու ժամանակ գտնելու համար։

Հիմա ուշադրություն. «Դատալեքս» տեղեկատվական համակարգից երևում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այս պահի դրությամբ իր վարույթում ունի ընդամենը 5 (հինգ) քրեական գործ, մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ցանկացած դատավորի վարույթում գտնվում է նվազագույնը 100 գործ։

Ժամանակ չունի, շատ զբաղված է…

Եթե հիշում եք, Փաշինյանը մի առիթով հայտարարեց, որ «կա՞ որևէ դատավոր, որ իր ցանկությունը չկատարի»։

Փաստորեն ինքը ճիշտ էր, հատկապես երբ խոսքը վերաբերվում է իր իշխանության ժամանակ նշանակված դատավորներին։

Մանվել Շահվերդյանի կարիերան սրընթաց աճ է արձանագրել հենց Փաշինյանի իշխանության օրոք։ Այսպես, 2019թ. նոյեմբերի 29-ին նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պետք է պարզել, թե ի՞նչն է այդքան վախեցրել «ժողովրդի» վարչապետին…

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր