Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս ապրիլ ամսին հրապարակավ ասել եմ, որ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքի խախտմամբ, իսկ համաճարակի դեմ հնարավոր է պայքարել այլ օրենքներով նախատեսված մեխանիզմներով:
Սեպտեմբերի սկզբին իշխանությունն «ստիպված» համաձայնվել է և համաճարակի դեմ «պայքարի» իմիտացիան որոշել շարունակել իմ նշած օրենքներով, իհարկե, ինչ-որ փոփոխություններով: Փորձեմ շարունակել իմ «մարգարեական» գործունեությունը: Չհարգելի՛ իմ «ազգընտիր» իշխանություն, Ձեր էությունը դա դատարկախոսությունն է, գաղափարական և գործնական սնանկությունը, իսկ իրականում՝ տարրական ընչաքաղցությունը, համեմված պոպուլիզմով: Դուք մեղավոր չեք, դուք պարզապես այդպիսինն եք: Բայց որպես շնչող էակ` պետք է ունենաք ինքնապահպանման բնազդ: Հենց միայն այդ բնազդից ելնելով, այլ ոչ թե հայրենասիրական կամ խղճի թելադրանքով, ճիշտ կլինի, որ հրաժարական տաք, իշխանությունը հանգիստ փոխանցեք անցումային կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Կրկին նշեմ, դա արեք ոչ թե երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար, այս գաղափարը ձեզ հասու չէ, այլ զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով:
Իմ կարծիքով, այս կանխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ…»: