
Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մեր մարզի համար։
Նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեսթ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը:
Էջմիածինցի կնոջ վատ խաղի հերթական տարբերակը արդեն մարտունեցիք մարմնավորմամբ։
Նշանդրեքից հետո քաղաքապետը դարձյալ չսպասելով թեսթի պատասխաններին քաղաքապետարանի ողջ անձնակազմի հետ գնացել է Արմաղան քեֆի:
Մի խոսքով թեսթը դրական է եկել, Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ նշանդրեքի մասնակիցները մեկուսացած ։
Իսկ պատկան մարմիննե՞րը…
Էսքանից հետո էլ ի՞նչ պատկան մարմիններ։
Արմինե Մելքոնյանի էջից: