Նոր կորոնավիրուսն ախտորոշող հայկական թեստերի էպոպեան երևի կհիշեք…
Շեփորահարեցին-թմբկահարեցին, թե էսա ուր որ է… Հետո ամիսներ տևեց մինչև փորձարկեցին, առողջապահության նախարարությունից թույլտվություններ ստացան…
Հունիսի 24-ին Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են. «Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար»։
Խոստովանեմ, ես համոզված էի, որ արդեն օգտագործվում են մեր տեղական թեստերը։
Բայց պարզվում է, որ хрен вам!
Հայկական թեստերով թեստավորում ԴԵՌ ՉԻ ԱՐՎՈՒՄ…
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարի խոսնակը. «Առաջիկայում օգտագործման գործընթացը կսկսվի, եւ լրացուցիչ կտեղեկացնենք»:
47 հազար թեստ են արտադրել, հարյուր հազարավոր դոլարներ են ծախսել… ու չեն օգտագործում։
Ընդ որում օգոստոսին լրատվամիջոցներում նյութեր էին հրապարակվում, ինստիտուտի տնօրենն էլ հարցազրույցներ էր տալիս, որոնցից տպավորություն էր ստեղծվում, թե թեստերն արդեն թափով օգտագործվում են: Այդպիսի նյութերի օրինակներ մեկնաբանություններում կդնեմ։
#նիկոլապետություն
#ժուլիկներիԴիկտատուրա
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից