
Տավուշում ծավալված ռազմական գործողություններից հետո արտաքին քաղաքական օրակարգում լրացուցիչ երկու կարևոր հարց կա։ Առաջին, ե՞րբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան և երկրորդ, ի՞նչ օրակարգի շուրջ։
Առաջինը կարևոր է հասկանալու, թե արդյո՞ք առհասարակ կողմերը ցանկություն ունեն վերադառնալու բանակցությունների գործընթաց, թե՞ մարտական գործողությունների հերթական ռաունդն է լինելու։
Երկրորդ, ինչպիսի՞ դիրքավորում են ապահովելու Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ և վերադարձը ինչի շուրջ է լինելու։
Բավականին նուրբ ժամանակահատված է։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն իր բոլոր ենթատեքստերով մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա, առաջին հերթին պատասխանատվության տեսանկյունից։
Պետք է հաշվարկել բոլոր քայլերն ու հայտարարությունները երկարաժամկետ կտրվածքով։ Ընթացիկ, ոչ առաջնային խնդիրները լուծելու համար կարևոր խաղաքարտերը բացելու անհրաժեշտություն չկա։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից