Աշխատավարձերը բարձրացնելու խոստումը փաստորեն վերաբերվում էր ոչ թե ուսուցիչներին, բժիշկներին, այլ իրենց՝ նախարարներին ու պատգամավորներին
Advertisement 1000 x 90

Աշխատավարձերը բարձրացնելու խոստումը փաստորեն վերաբերվում էր ոչ թե ուսուցիչներին, բժիշկներին, այլ իրենց՝ նախարարներին ու պատգամավորներին

Ի՞նչ էր իրականում նշանակում Նիկոլ Փաշինյանի` «իշխանության որ գանք, բոլոր հարցերը լուծելու ենք» խոստումը: Ասեմ:
– Աշխատավարձերը բարձրացնելու խոստումը փաստորեն վերաբերվում էր ոչ թե ուսուցիչներին, բժիշկներին, պետ. ապարատի աշխատողներին և այլն` այլ միայն իրենց «վերնախավին», իր ազգադավ նախարարներին ու պատգամավորներին:
– Ժողովրդին խրախուսելը կրկին ոչ թե շարքային բանող, ջանացող, աշխատող ժողովրդին էր վերաբերվում` այլ իր անկուշտ կուտոկին, որ պարգևավճար է ստանում նույնիսկ այս ծանր իրավիճակում:
– Տնտեսական աճի խոստումները ոչ թե պետության համար էին, այլ սեփական ջեբերը լցնելու:
– Տնտեսության բարգավաճում ասելով նկատի ունեին երկիրը ճգնաժամի դուռը հասցնելն ու մարդկանց տուգանելով թալանելը:
– Ժողովրդավարություն ասելով նկատի ունեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների գլխին գործեր կարելն ու քաղաքական հետապնդումների ենթարկելը:
– Անկախ դատարան նշանակում էր Նիկոլի քիմքին հաճելի որոշումներ կայացնող ծախված դատարան ունենալը:
Կարող եք շարունակել, ընկերներ: Այնքան շատ են սուտ խոստումները, որ մի տարի էլ թվարկենք, չենք վերջացնի:

Ռուզաննա Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր