Կհիշեք, էս իշխանության որոշ ներկայացուցիչներ ոնց էին փողոցում ձուկ ծախողների հետևիցը ընկել: Չէ՞, չեք հիշու՞մ…
Advertisement 1000 x 90

Կհիշեք, էս իշխանության որոշ ներկայացուցիչներ ոնց էին փողոցում ձուկ ծախողների հետևիցը ընկել: Չէ՞, չեք հիշու՞մ…

Ամիսներ շարունակ անպատասխանատու հանրության վրա ինչ հոխորտանք ասես չթափվեց, թե բա` չեն հետևում պարետի ցուցումներին, էս չեն անում, էն չեն անում, իսկ թե էս համաճարակային տարվա ընթացքում ՏԻՄի ու կառավարության անգործության պատճառով ինչպես է աճել ու ծաղկել` դեռ 2018ից էս կողմ խնդիր դարձած փողոցային առևտուրը, դրա մասին ոչ մեկ չի խոսի ու չի ատահայտվի: Ու դա միայն Երևանի կենտրոնի խնդիրը չէ այլևս: Չեք գտնի սուպերմարկետ, կամ կետրոնական փողոց տարբեր թաղերում, որոնց շուրջբոլորը մայթեզրին ելակից մինչև ձուկ վաճառվելուց չլինի:

Կհիշեք, էս իշխանության որոշ ներկայացուցիչներ ոնց էին փողոցում ձուկ ծախողների հետևիցը ընկել: Չէ՞, չեք հիշու՞մ, դե իրանք էլ են մոռացել, դուք ինչի պիտի հիշեք: ?

#չեմսիրումբոլորիդ

Մարինե Մանուչարյանի էջից:



Նման նյութեր