Apple-ը դեռ առաջատար է:
Omida-ն հրապարակել է զեկույց սմարթֆոնների շուկայի վիճակի վերաբերյալ՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում: Վերլուծաբանները նշել են, թե որ սարքերն են ամենաշատը գնվել տարվա առաջին կեսին ամբողջ աշխարհում:
Ամենավաճառվող սարքը շարունակում է մնալ iPhone 11-ը: Apple-ի առաջատար ֆլագմանի վաճառքը կազմել է 37,7 միլիոն հատ: Բացի այդ, Apple սարքերը հինգ տեղ են զբաղեցնում ամենատարածված սմարթֆոնների տասնյակում:
Հանրաճանաչության տեսանկյունից Apple-ը հետ է մղում Xiaomi-ին: Չինական տեխնոլոգիական հսկան 3-րդ հորիզոնականում է ամենավաճառվող սարքերի վարկանիշում:
Ամբողջ ցուցակն ունի այս տեսքը.
iPhone 11 – 37,7 միլիոն հատ
Samsung Galaxy A51 – 11,4 մլն
Redmi Note 8-11 մլն
Redmi Note 8 Pro – 10,2 մլն
iPhone SE (2020) – 8,7 մլն
iPhone XR – 8 մլն
iPhone 11 Pro Max – 7,7 մլն
Redmi 8A – 7,3 մլն
iPhone 11 Pro – 6,7 մլն
2019 թվականին առաջատարը iPhone XR-ն էր՝ Apple-ի անցյալ շարքի առաջատար ֆլագմենը: Միևնույն ժամանակ, iPhone 11-ի մատակարարումները նախորդից հետ են մնում 10,8 միլիոն միավորով՝ չնայած COVID-19 համաճարակի ֆոնին պահանջարկի անկմանը:
Սիրարփի Աղաբաբյան