
«Գերբնականը» հեռուստասերիալի 15-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիաների թրեյլերը թողարկվել է The CW Network-ի YouTube-յան ալիքում: Վերջին սերիաները կհեռարձակվեն հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 19-ը:
Վինչեսթեր եղբայրներին (դերասաններ՝ Ջարեդ Պադալեկի և Ջենսեն Էքըլս) սպասվում է իրենց կյանքի գլխավոր ճակատամարտը: Չարի ամբողջ ուժը միավորվելու է նրանց դեմ:
Բացի այդ, սերիալի երկրպագուներին, բացի տասնհինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ՝ քսաներորդ սերիայից, կներկայացվի հատուկ էպիզոդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը