Ամերիկացի դերասան, ռեժիսոր, բոդիբիլդեր, մարտարվեստի վարպետ Ժան-Կլոդ վան Դամը նկարահանվել է AaRON դուետի երաժշտական տեսահոլովակում: Աստղն ընտրել է իրեն դուր եկած երգը, գրում է NME-ն:
59-ամյա Վան Դամը տեսանյութում պարում է կայանատեղիում և ծովի ափին:
Վան Դամն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել տեսանյութի նկարահանումներին: Երաժիշտների նոր ձայնասկավառակից նա ընտրել է իրեն դուր եկած Ultrarêve երգը և իր երեխաներին հրավիրել է մասնակցելու տեսահոլովակի աշխատանքներին:
Այսպիսով, տեսահոլովակի ռեժիսորը վան Դամի դուստրն է, իսկ որդին հանդես է եկել՝ որպես օպերատոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը