Երրորդ և չորրորդ եռամսյակների սկիզբը սովորաբար բերում է շատ հետաքրքիր սմարթֆոններ, որոնցից մի քանիսը հայտնվում են IFA և WWDC տեխնոլոգիական ցուցահանդեսներում:
5մոդելներ, որոնք կթողարկվեն 2020 թվականի վերջին և կդառնան ներկայումս գործող ֆլագմեների «այլընտրանք» կամ գոնե կառաջացնեն դրանց գների անկում:
Այս սմարթֆոնները վստահորեն կթողարկվեն այս տարի։
Samsung Galaxy S20 FE
Առաջիկա մոդելը պետք է լինի S20 շարքի ամենաէժան տարբերակը: Առայժմ մենք խոսում ենք ապակու փոխարեն պլաստիկ պատյանի, կորի փոխարեն հարթ էկրանի և 64 ՄՊ տեսախցիկի բացակայության մասին։ Սմարթֆոնների գույները ավելի շատ կլինեն։
Galaxy S20 FE-ն հզոր սմարթֆոն կլինի: Ըստ արտահոսքերի, այն կներառի.
6.5 դյույմ AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ
Exynos 990 (ԱՄՆ Snapdragon 865)
12MP հիմնական տեսախցիկ (նույնը, ինչ S20 և S20 +)
12MP ծայրահեղ լայն անկյունային ֆոտոխցիկ
8 մեգապիքսել տեսախցիկ՝ 3x ոսպնյակով
Մարտկոց՝ 4500 mAh
Սմարթֆոնը պետք է ավելի մատչելի լինի, քան բազային Samsung Galaxy S20-ը: Ակնկալվում է, որ S20 FE-ն շուկա դուրս կգա այս տարվա վերջին:
iPhone 12
Apple-ը, ի տարբերություն իր մրցակիցների մեծ մասի, անընդմեջ թողարկում է իր սմարթֆոնները աշնանը:
Այս տարի առաջատարը հասանելի կլինի չորս տարբերակով.
iPhone 12 `5,4 դյույմ էկրանով և երկակի տեսախցիկներով
iPhone 12՝ 6.1 դյույմ երկակի տեսախցիկ
iPhone 12 Pro ՝ 6.1 դյույմ էկրանով և չորս տեսախցիկներով
iPhone 12 Pro ՝ 6.7 դյույմ էկրանով և չորս տեսախցիկներով
Pro տարբերակները պետք է ունենան iPad Pro-ից ժառանգած «LiDAR» սենսոր `3D միջավայրը ցուցադրելու և բարելավված հեռապատկերային ոսպնյակներ` 3x օպտիկական խոշորացումով:
Ինսայդերների տեղեկություններից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ տեսախցիկի և Face ID-ի կտրվածքները ոչ մի տեղ չեն անհետացել և նույնիսկ պահպանել են նույն չափը: Դիսփլեյը, կարծես, մի փոքր մեծացել է, ինչն ազդում է եզրագծերի չափի վրա։
Սարքի ֆոտոխցիկի կարգավորումներում հնարավոր դարձավ վերահսկել լիդարի աշխատանքը, ինչպես նաև դանդաղ շարժման ռեժիմում 240 կ/վրկ հաճախականությամբ նկարահանման 4K լուծման տարբերակը: Սմարթֆոնը կսովորի նկարել «բարելավված գիշերային ռեժիմով»։ Բացի այդ, ավելացվել է «առաջադեմ աղմուկի իջեցում» պարամետրը:
Հաղորդվում է, որ Apple-ը նախատեսում էր նաև օգտագործել 120 Հց էկրաններ, սակայն դրանց ներկայությունը վերջերս կասկածի տակ է դրվել մատակարարման ենթադրյալ խնդիրների պատճառով:
Huawei Mate 40 Pro
Huawei-ի լավագույն մոդելի վերաբերյալ շատ հավաստի արտահոսքեր չկան, բայց քանի որ այս սմարթֆոնը արտադրվում է Չինաստանում և հիմնականում չինացիների համար, կարող ենք սպասվել տեսախցիկի հետագա շատ հետաքրքիր նորությունների։
Բազմաթիվ նշաններ կան նաև այն մասին, որ ԱՄՆ-ի հետ շարունակական վեճի պատճառով Mate 40 Pro-ն կլինի Huawei-ի վերջին սմարթֆոնը, որն ունի Kirin չիպ։
Mate 40 սերիալի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց համաճարակի հետ կապված հետաձգման պատճառով այն դուրս կգա մինչև հոկտեմբեր:
Sony Xperia 5 II
Առաջիկա Xperia 5 II–ը, ինչպես առաջին սերնդի դեպքում, պարզապես կլինի Xperia 1 II-ի ավելի փոքր «համարժեքը»: 6.5 դյույմանոց էկրանին փոխարեն Sony-ն մտադիր է օգտագործել 6.1 դյույմանոց էկրան:
Այս սմարթֆոնից կարող ենք ակնկալել՝
Snapdragon 865
8 ԳԲ օպերատիվ հիշողություն
1 / 1.7 դյույմ 12ՄՊ տեսախցիկ
12ՄՊ ծայրահեղ լայն անկյունային տեսախցիկ
12ՄՊ տեսախցիկ ՝ 3xոսպնյակով
ToF ցուցիչ`խորության ճշգրիտ որոշման համար
Xperia 5 II- ի շնորհանդեսը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, քանի որ այդ օրը Sony-ն հայտարարել է «մեծ պրեմիերա»:
Xiaomi Mi Note 20
Xiaomi Mi Note 10ը ցածր արժեք ունեցող սմարթֆոն էր, որի ուշադրությունը սևեռված էր լուսանկարների որակի վրա: Սա առաջին հասանելի 108 ՄՊ տեսախցիկով հեռախոսն է, որն ուներ 4 ոսպնյակի աջակցություն:
Առայժմ շատ բան հայտնի չէ նոր սմարթֆոնի մասին, բացի Snapdragon 865-ի վերաբերյալ մի քանի արտահոսքից: Սա կարող է ցույց տալ, որ Mi Note 20-ը ավելի թանկ կլինի, քան իր նախորդը, որը գրավիչ գներ ուներ իր միջին պրոցեսորի շնորհիվ:
Ցանկացած դեպքում, այս մոդելը հաստատ արժե սպասել: Թողարկման հավանական ամսաթիվը նոյեմբերին է։
Սիրարփի Աղաբաբյան