
Սիրիահայ ողջ համայնքը անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ սպասում է Հալեպի ազատագրման մասին լուրին: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ լագրողների հետ հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հալեպի ազատագրումից հետո սիրիահայ մեր հայրենակիցների մեծ մասը կվերադառնա Սիրիա` տեր կանգնելու իր ունեցվածքին, ոմանք էլ կմնան հայրենիքում և կամուրջ կհանդիսանան Հայաստանի և Սիրիայի միջև: